Հաքաթոնի Մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոն
«Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ն՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ համախմբում են ուժերը՝ համատեղ կազմակերպելու «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը՝ նախապատրաստվելով 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
💡 Ի գիտություն մասնակիցներին և այցելուներին՝
Hackathon NGO-ն հանդես է եկել որպես Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) գործընկեր՝ ապահովելով արհեստական բանականության (AI) թեմայով ուսուցողական բաղադրիչը և տրամադրելով մենթորություն մասնակիցներին AI և մեքենայական ուսուցման ոլորտում:
Հեքըթոնի շրջանակում նախատեսվում է միավորվել երիտասարդ գիտնականների, էկոլոգների, դիզայներների, ձեռնարկատերերի և արհեստական բանականություն կիրառելով՝ համատեղ աշխատել կենսաբազմազանության մոնիթորինգի, տեղական էկոհամակարգերի պաշտպանության, կլիմայական ռիսկերի կանխատեսման, գյուղատնտեսական կայուն լուծումների և համայնքային ներգրավվածության ուղղությամբ:
«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնին դիմել կարող են ոլորտում դրական փոփոխություն իրականացնելու ձգտումով անհատները, գիտական, հասարակական, մասնավոր հաստատությունների կամ հետաքրքրված անձանց կողմից ձևավորված խմբերը։
Հետաքրքրված անձանց և խմբերի հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը։ Հայտաձևը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/cSNsNAt5GiXXyDGd8
Ավելի շատ մանրամասներ կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.eif.am/arm/news/ai4biodiversity
«AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնը բաղկացած է հետևյալ փուլերից.
-
I փուլ՝ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը հայտատուները մասնակցում են 7 առցանց դասընթաց-աշխատարանների հետևյալ թեմաներով՝ Կենսաբազմազանություն և կենսաբազմազանության խնդիրներ, քաղաքականություն, արհեստական բանականության ներածություն և գործիքակազմերի ուսուցում, արհեստական բանականության և ստարտափ մտածելակերպի խթանում։
-
II փուլ՝ հոկտեմբերի 9-ից 17-ը հեքըթոնի ազգային փուլի թիմերի ձևավորում, գրանցում և ընտրություն։ Ընտրված թիմերը կմասնակցեն ներկայացման (pitching)-ի և հանրային խոսքի առցանց դասընթացի։
-
III փուլ՝ հոկտեմբերի 25-ը՝ հեքըթոնի ազգային փուլ, որի ընթացքում ընտրված թիմերը կմասնակցեն ինտենսիվ 12-ժամյա մարաթոնին՝ փորձագիտական մենթորությամբ ու տվյալների ինտեգրմամբ, լրամշակելով, զարգացնելով իրենց կողմից առաջադրված խնդրի լուծումները։ Հեքըթոնի ընթացքում ձևավորված լուծումները կներակայցվեն գնահատող ժյուրիին։ Հեքըթոնի ընդհանուր մրցանակային ֆոնդը 3,500,000 ՀՀ դրամ է, որը շնորհվելու է 3 (երեք) լավագույն լուծումների հեղինակներին/թիմերին։
Hack4Biodiversity-ը նորարար շարժման մեկնարկային հարթակ է, որի նպատակն է խթանել մասնագետների և տեխնոլոգիական տաղանդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում՝ կիրառելով ԱԲ և թվային նորարարություն: